2019-07-19
Մինչ այժմ անտառը ծառայել է գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների. Տավուշի մարզպետ
Արդեն երրորդ օրն է՝ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Ապօրինի ծառահատմամբ զբաղվողները պահանջում են թույլատրել ծառ հատել՝ նշելով, որ ընտանիք են պահում, աշխատատեղ չկա: Հիշեցնենք, երեկվա ակցիայի ժամանակ էլ բախում տեղի ունեցավ, քաղաքացիները քարեր էին նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի պատճառով մոտ 2 տասնյակ ոստիկան վնասվածքներ էր ստացել:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հնարավոր է՝ սրա հետեւում նախկին պաշտոնատար անձինք կանգնած լինեն:
– Պարոն Չոբանյան, տեղեկություններ ունենք, որ Իջեւանում տեղի ունեցող բողոքի ակցիայի հետ առնչություն ունի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Դուք տեղեկություն ունե՞ք այդ մասին:
– Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, ավելի լավ է իրավապահ մարմինները դրան անդրադառնան:
– Ուղղորդվա՞ծ են ակցիաները, թե մարդիկ ինքնաբուխ են դուրս եկել եւ իրոք խնդիր ունեն:
– Իմ տպավորությունն այն է, որ ուղղորդված է:
– Դուք նշել եք, որ մարզում 200 աշխատատեղ կա: Ինչո՞ւ ակցիայի մասնակիցները չեն գալիս այդտեղ աշխատելու:
– Որովհետեւ իրենք սովորել են գողությամբ գերշահույթ ստանալ:
Ավելին՝ armtimes.com
Նմանատիպ Նյութեր