Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ավելի քան տասներկու ժամ տեւած բանակցություններից հետո Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանի Դաշնությունը պայմանավորվել էին, որ արդյունքների մասին մարտի 25-ին կտարածվի կողմերի համատեղ հայտարարությունը, բայց դա տեղի չունեցավ: Ավելին, նույն օրը Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարեց, որ բանակցությունները կրել են տեխնիկական բնույթ, իսկ մանրամասնությունները չեն հրապարակայնացվի, քանի որ մասնագետներն աշխատում են զեկույցի վրա: […]