«Խաղաղության» շուրջ պայմանավորվող Ալիևը նշել է՝ ՀՀ-ն հիվանդ հասարակություն ունի. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մինչև հայաստանյան կառավարիչները «աչքալուսանք» են տալիս, որ խաղաղությունն արդեն հաստատվել է, Ալիևը օկուպացված Քարվաճառից պատասխանում է, որ աշխարհում տիրող անկանխատեսելի իրավիճակներն Ադրբեջանին ստիպում են պատրաստ լինել պատերազմի: Ավելին, Ալիևը նշել է, որ իրենք շարունակելու են ռազմական մեծաքանակ գնումներն ու առկա սպառազինության արդիականացումը, հատուկ նշանակության զորքերի ընդլայնումը […]