Գործարար Սամվել Կարապետյանը կալանավայրից նոր նամակ է հղել, որում ասվում է․ «ԻՆՉ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Չհաջողվեց քնեցնել հայ ժողովրդի կամքը։ Չհաջողվեց հուսահատեցնել մեր երիտասարդներին։ Անցնելով պատերազմների, իշխանական հալածանքների, զրկանքների, անապահովության միջով՝ մնացել են պինդ ու տաղանդավոր, մեր Հայաստանի ապագայի մասին մտածող ու դրանով ապրող։ Չհաջողվեց լռեցնել լրագրողներին և ազատ խոսքը։ Տեղեկատվական տեռորի, ստերի, մանիպուլիացների շղթան […]