Մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանք բողոքում են վերջին օրերին Երեւանի քաղաքապետարանի կողմից քաղաքի կենտրոնում երթեւեկության կազմակերպման մի շարք փոփոխություններից, որի հետեւանքով երթեւեկությունը պարզապես կաթվածահար է եղել։ Խոսքը մասնավորապես, վերաբերում է Սարյան փողոցով երթեւեկությունը միակողմանի դարձնելուն, նաև նրան, որ մի շարք փողոցներում արգելվել է կայանելը։