Այսօր՝ ապրիլի 16-ին, Վրաստանի խորհրդարանը նստաշրջանի առաջին ընթերցմամբ կսկսի «ռուսական օրենքի» քննարկումը, որին բազմահազարանոց բողոքի ակցիաների պայմաններում երեկ հավանության է արժանացրել իրավական հարցերով հանձնաժողովը։ Առաջին բողոքի ակցիան խորհրդարանի մոտ կսկսվի ժամը 12-ին, իսկ երկրորդը` երեկոյան ժամը 19-ին։ Խորհրդարանի հաղորդմամբ, օրենսդիր մարմնում կգործի անվտանգության դեղին մակարդակ՝ այցելուների մուտքը խորհրդարան արգելված է։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նախատեսված խորհրդարանական […]