Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում աշխատակազմի ուղեկցությամբ այցելել է զորամասեր և մարտական դիրքեր։ Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպումներ է ունեցել սպայակազմի հետ, քննարկել զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքներին վերաբերելի հարցեր, այդ թվում՝ սոցիալական ապահովությանը, ծառայության գրավչության բարձրացմանը, ատեստավորման գործընթացին, բնակարանային ապահովությանը առնչվող հարցերի: Անահիտ Մանասյանը շրջայց է […]