«Ես ամերիկացի գրող եմ՝ Ռուսաստանում ծնված, Անգլիայում կրթություն ստացած, որտեղ ես ուսումնասիրում էի ֆրանսիական գրականություն՝ նախքան Գերմանիայում 15 տարով բնակություն հաստատելս: Միտքս խոսում է անգլերեն, սիրտս՝ ռուսերեն, ականջներս՝ ֆրանսերեն», – ինքն իր մասին ասում է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն վեպերից մեկի՝ «Լոլիտայի» հեղինակ Վլադիմիր Նաբոկովը: Միջատաբանը Նաբոկովը թիթեռների հավաքածու ուներ: Նա թիթեռների 20 նոր տեսակ է հայտնաբերել, […]