

Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լրացուցիչ փաթեթ է սահմանում Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով։ Այս մասին հայտնում է Meduza-ն՝ վկայակոչելով բրիտանական կառավարության կայքը։
Լոնդոնը խստացրել է ռուսական ինքնաթիռների թռիչքների ավելի վաղ սահմանված արգելքը։ Ռուսաստանի հետ կապված ցանկացած ինքնաթիռի մուտքը Միացյալ Թագավորության օդային տարածք այժմ կհամարվի քրեական հանցագործություն: Բրիտանական իշխանությունները կկարողանան կալանել նման ինքնաթիռները։
Բացի այդ, Մեծ Բրիտանիան արգելել է ավիացիոն և տիեզերական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան:
«Մենք առաջին երկրներից էինք, որ արգելեցին ռուսական ինքնաթիռների թռիչքները։ Այսօր մենք ավելի հեռուն ենք գնացել՝ հանցանք դարձնելով նրանց համար թռչել Մեծ Բրիտանիայի օդային տարածքում», – ասվում է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանթ Շափսի հայտարարության մեջ։
Նա հավելել է, որ բրիտանական իշխանությունները կշարունակեն աշխատել «Պուտինին և նրա կամակատարներին զրկելու նորմալ կյանքով ապրելու հնարավորությունից, մինչ տուժում են անմեղ ուկրաինացիները»
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…