Լրահոս 24/7

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին պատմել է, թե ինչպես կարող է Եվրոպան արձագանքել այս դատավճիռներին։

Ինչպես նշում է պարբերականը, Բաքվի ռազմական դատարանի կողմից փետրվարի 17-ին Արցախի նախկին պետնախարար և ռուս գործարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված 20 տարվա ազատազրկման դատավճիռը նշանավորեց Ադրբեջանում ԼՂ քաղաքական առաջնորդների դեմ ցուցադրական դատավարությունների շարքի ավարտը։

DW-ն նշում է, որ Amnesty International-ը այն քիչ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկն է, որը դատապարտում է ԱՀ առաջնորդների դատավարությունները։

«17 մեղադրյալների դատավճիռը, որոնց թվում Ռուբեն Վարդանյանի դատապարտումն էր, ոչ այլ ինչ է, քան դատական ​​ֆարս։ Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը, այլ քաղաքացիական անձանց հետ միասին, ներկայացվել է ռազմական դատարան, լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատավարության երաշխիքների հետ»,-ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրուտերսը։

«Բազմաթիվ՝ չափազանց լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը և մյուս մեղադրյալները դատվել են գործնականում դռնփակ նիստերում՝ «ապացույցների» հիման վրա, որոնք ներկայացվել են նրանց համար անհասկանալի լեզվով և պատշաճ կերպով չեն թարգմանվել։ Նույնիսկ մեղադրանքները, որոնք միայն Վարդանյանի դեմ ավելի քան 40 էին, այդ թվում՝ «ահաբեկչություն» և «մարդկության դեմ հանցագործություններ», դատավարության ընթացքում լիովին չեն բացահայտվել։ Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության և հավաքված ապացույցների մասին, բայց պատասխան չի ստացել»,-ասվում է Ստրուտերսի հայտարարության մեջ։

Գերմանական հրատարակությունը նաև նշում է, որ Վարդանյանի ընտանիքը դատավճիռը որակել է «սարսափելի, բայց սպասելի» և հայտարարել, որ շարունակելու են հասնել Ադրբեջանի իշխանությունների կողմից դատապարտված բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակմանը։

Հիշեցվում է, որ փետրվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չունի դատապարտված արցախցի առաջնորդներին ազատ արձակելու ծրագրեր։ Նա հայտարարել է, որ նրանց դատավարությունը «թափանցիկ» է եղել, իսկ մեղքը՝ «լիովին ապացուցված»։ Ըստ DW-ի, Ալիևը նաև համեմատել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգում դատապարտված նացիստ հանցագործների հետ։

DW-ին տված հարցազրույցում Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի (DGAP) վերլուծաբան Ստեֆան Մեյստերը նշել է, որ Արցախի առաջնորդների ցուցադրական դատավարություններ անցկացնելով՝ Ալիևը դիտավորյալ ցուցադրում է դաժանություն և «վրեժ է լուծում պարտված առաջին ղարաբաղյան պատերազմի համար»։ Վերլուծաբանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը կարող է իրեն թույլ տալ նման խիստ դատավճիռներ, քանի որ նրան չի հետաքրքրում միջազգային քննադատությունը։

Թիվ 1

Recent Posts

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

2 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

2 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

2 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

2 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

3 hours ago

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

3 hours ago