Լրահոս 24/7

Ուկրաինացիները լքում են հայրենի քաղաքները․ լուսանկարներ

Ուկրաինայում պատերազմը շարունակվում է արդեն տասներեք օր։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ընթացքում մեկուկես միլիոն մարդ արդեն լքել է Ուկրաինան՝ միգրացիոն ճգնաժամը, կազմակերպության տվյալներով, «աճում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաարագ տեմպերով»։ Կիևից և այլ քաղաքներից մարդիկ մեկնում են Լվով, քաղաք, որը դարձել է երկիրը ապաստան փնտրելու նպատակով լքող փախստականների հիմնական տարանցիկ կետը։ Ձեզ ենք ներկայացնում Ուկրաինայի քաղաքների երկաթուղային կայարաններում արված լուսանկարներ։

Էվակուացիոն գնացք մեկնում է Ուկրաինայի արևմուտք. Կիև, 26 փետրվարի, 2022 թ

Կինը երեխաների հետ գնում է Լվովից․ Կադրն արվել է հակառակ ուղղությամբ՝ դեպի Լվով լեհական Պշեմիսլ շարժվող գնացքից։ Շատ ուկրաինացիներ որոշել են վերադառնալ իրենց երկիր՝ պատերազմի ժամանակ իրենց հարազատներին պաշտպանելու համար։ Պշեմիսլ, Լեհաստան, 4 մարտի, 2022 թ

41-ամյա Բոգդանը հրաժեշտ է տալիս իր 35-ամյա կնոջը՝ Լենային, ով Կիևի երկաթուղային կայարանից մեկնում է Լվով։ Բոգդանը մնում է կռվելու, մինչդեռ նրա ընտանիքը փորձում է հեռանալ երկրից ապաստան ստանալու համար: 3 մարտի, 2022 թ․

Երեխաները հրաժեշտ են տալիս իրենց հորը. Կիև, 3 մարտի, 2022 թ

Տարհանման գնացքում գտնվող կինը Իրպենից մեկնում է Կիև. Իրպենից, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում, երկու հազար խաղաղ բնակիչ է տարհանվել․ 4 մարտի, 2022 թ․

Ուկրաինացի փախստականները լքում են Կիևը. 5 մարտի, 2022 թ։

Գնացք Կիևի կենտրոնական կայարանում. 5 մարտի, 2022 թ

Աղջնակները նկարում են Լվովի երկաթուղային կայարանի գնացքի վագոններից մեկի պատուհանին։ Այդ ընթացքում Լվովը դարձավ ուկրաինացի փախստականների հիմնական տարանցիկ կետը Եվրոպայի ճանապարհին՝ հիմնականում Լեհաստանի․ 2 մարտի, 2022 թ

Մարդիկ Լվով մեկնելուց առաջ հրաժեշտ են տալիս հարազատներին։ Կիև, 3 մարտի, 2022 թ

Կինը Լվով մեկնող գնացքի պատուհանի մոտ. Կիև, 3 մարտի, 2022 թ․

Ալեքսանդրը հրաժեշտ է տալիս Լվով մեկնող հինգ տարեկան դստերը՝ Աննային։ Կիև, 4 մարտի, 2022 թ

Սկզբնաղբյուրը՝ Meduza-ի։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

17 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

17 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

18 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

18 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

18 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

18 hours ago