Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30 սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊԲ-ից, հայտնելով, որ արձակվել է 4 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան:
Նշենք, որ ավելի վաղ ՊԲ-ն պարզաբանել էր, թե ՊԲ ստորաբաժանումների՝ հրաձգային զինատեսակներից ադրբեջանական դիրքերին կրակելու մասին լուրերը սուտ են:

















