

ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ, Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու տարածք էին այցելել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ՝ Դավիթ Դանիելյանը և Նարեկ Ղահրամանյանը։
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Կապանցի մի խումբ երիտասարդներ դիմել էին Դավիթ Դանիելյանին` պատրաստակամություն հայտնելով ֆինանսական ներդրում կատարել հուշարձանի վերականգնման համար։
Դավիթ Դանիելյանի փոխանցմամբ` Կապանի կենտրոնական մասում գտնվող եկեղեցին առաջիկայում կվերականգնվի։ Մեկ-երկու շաբաթից հուշարձանի տարածքում կաշխատեն հնագետները։ Պեղումներից հետո, կմեկնարկեն վերականգնման աշխատանքները, կբարեկարգվի տարածքը։ Պատգամավորի խոսքով` ոգևորիչ է, երբ քաղաքացիները մտահոգ են մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման հարցով։
«Պատմամշակութային ժառանգությունը մեր ազգի, մեր պետության անձնագիրն է ու պետք է դրանք պահպանել»,-շեշտել է Դավիթ Դանիելյանը։ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցին կառուցվել է 17-18-րդ դդ.-ում: Ունի արևելքում կիսաշրջան խորանին կից ուղղանկյուն ավանդատներով թաղածածկ դահլիճի հորինվածք: Թաղակիր կամարները հենվում են երկայնական պատերի զույգ որմնամույթերի վրա: Մուտքը հարավից է՝ կառուցված անմշակ և կոպտատաշ քարերով: Տանիքը հողածածկ է, եկեղեցու շուրջը պահպանվել են գերեզմանոցի մնացորդները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…