

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի, ԱՄՆ-ն էվակուացնում է Բահրեյնում (5-րդ նավատորմի ՌԾՈւ) և Քաթարում տեղակայված իր ռազմաբազանների անձնակազմին (իհարկե՝ ոչ բոլորին):
Նշվում է նաև, որ արդեն էվակուացվել են Իրաքում, Սիրիայում, Քուվեյթում, Հորդանանում և ԱՄԷ-ում տեղակայված ռազմաբազանների անձնակազմի որոշ մասը:
Հարկ է նշել, որ Իրանը պաշտոնական նամակով երեկ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին՝ զգուշացնելով իր վրա հավանական հարձակման մասին: Դա ապագա հնարավոր հակամարտությանը միջազգայնորեն իրավական հիմքեր տալու փորձ էր:
Տրամաբանությունն այն է, որ նախ, հնարավոր հարվածի դեպքում Իրանը հղում անելով իր պաշտոնական նամակ-զգուշացմանը՝ պատասխան հարվածերը մեկնաբանելու է որպես միջազգային իրավունքին համապատասխան արված ինքնապաշտպանական գործողություններ:
Բացի այդ, այն պետք է ընկալել որպես պաշտոնական ազդանշան՝ ուղղված ոչ միայն ՄԱԿ-ին, այլ նաև տարածաշրջանի բոլոր երկրներին: Բնականաբար, ԱՄՆ տարածաշրջանային ռազմաբազաներից անձնակազմի էվակուացիան դիտարկվում է որպես Իրանի պատասխան հարվածներից զգուշանալու նախապատրաստական քայլ:
Եվ վերջապես, երբ պետությունը սկսում է սպառնալիքները փաստաթղթավորել միջազգային կառույցներում, դա արդեն խոսում է ոչ թե ռազմական էսկալացիայի տեսական հռետորաբանության, այլ դրանց գործնական բարձր ռիսկայնության մասին»:
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…