«Հարգելի Քաղաքապետ, Հարգարժան Ավագանիներ, Երևան քաղաքում երթևեկությունը սարսափելի է և պատճառները ոչ միշտ են թաքնված ներդրումների,տեխնիկայի և այլ ձեռքբերումների բացակայության հետ։
Օրինակ՝ Երևանի ամենածանրաբեռնված մագիստրալներից ՄՅԱՍՆԻԿՅԱՆ պողոտան․ Արդեն 2րդ ամիսն է դեպի կենտրոն իջնող հատվածի ՈՂՋ երկայնքով ամեն 20-30-50 մետրը մեկ ՓՈՍԵՐ ԵՆ ԱՐՎԱԾ և անփույթ փաթաթված լենտով։
Պատկերացնու՞մ եք մագիստրալի աջակողմյան գիծը ընդհանրապես չի գործում,ասել է թե 3-4 գծերից մեկը լրիվ պարալիզացված է․․․․Սա հանցագործ բարձիթողի վիճակի ցայտուն օրինակ է․․․ Ո՞րն է լուծումը
Կապալառու կազմակերպություններին ՀՐԱՄԱՅԵԼ, ՀՐԱՀԱՆԳԵԼ, ԽՆԴՐԵԼ , ՊԱՐՏԱԴՐԵԼ, որ Երևան քաղաքում ՓՈՍ ՓՈՐԵԼՈՒ և դա ԾԱԾԿԵԼՈՒ պրոցեսը չգերազանցի 24 ժամը։ Փոս Փորել այն ժամանակ երբ հաջորդ անելիքները կազմ և պատրաստ են։ Այս նուն սխեմայով բոլոր տեղերում,փոսը փորումա մեկը, մյուսը մի ամսից գալիսա լցնելու։
Այս հարցի լուծման համար ՀՀ բյուջեյից 1 դրամ անգամ պետք չէ ծախսել։ Պարտադրել, որպեսզի ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ հատկապես ծանրաբեռնված փոս փորելը և լցնելը լինի չընդհատվող պրոցես մինչ ավարտը։
Վստահ եմ՝ Ձեր աշխատակազմը կկիրառի համապատասխան լծակներ։ Շնորհակալություն,- գրել է Թիվ 1 հեռուստաընկերության տնօրեն Էդգար Բաբայանը։














