Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոսկվայի մարզի միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջտարածաշրջանային համագործակցության խորացման հեռանկարները, մտքեր են փոխանակվել համատեղ ծրարգրերի իրականացման շուրջ։
Դեսպան Արսենյանը կարևորել է փոխադարձ ներդրումային նախագծերի իրականացման անհրաժեշտությունը։
Նահանգապետ Վորոբյովն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ապահովել քննարկված հարցերի շուրջ ակտիվ համագործակցություն։













