Լրահոս 24/7

Արևմտյան արտիստների նոր երգերը դադարել են հայտնվել Yandex-ի և VKontakte-ի հոսքային ծառայություններում

Ռուսական Yandex.Music և VK Music երաժշտական ​​ծառայությունները չեն կարող իրենց գրադարաններում ավելացնել արևմտյան արտիստների թարմ թողարկումները, գրում է РБК-ն։

Yandex-ի և VKontakte-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ օտարերկրյա հեղինակային իրավունքի սեփականատերերի նոր բովանդակությունը «առայժմ սահմանափակ է» և «ժամանակավորապես չի թողարկվի» Ռուսաստանում, սակայն մինչև անցյալ շաբաթ վերբեռնված կատալոգները մնում են հասանելի։

Թե որ թողարկումներն են հիմա անհասանելի, ընկերությունները չեն նշել:

Անցյալ շաբաթ աշխարհի երեք ամենամեծ ձայնագրման լեյբլները՝ Universal Music-ը, Warner Music-ը և Sony Music-ը, հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով։

Բազմաթիվ արտասահմանցի արտիստներ սկսել են չեղարկել Ռուսաստանում նախատեսված ելույթները: Pink Floyd-ը և նրա առաջնորդ Դևիդ Գիլմուրը հայտարարել են, որ կհեռացնեն 1987 թվականից ի վեր թողարկված իրենց բոլոր երգերը Ռուսաստանի և Բելառուսի թվային երաժշտական ​​հարթակներից:

Աղբյուրը՝ Meduza-ի։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

4 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

5 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

5 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

5 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

5 hours ago