

Մարտի 15-ին Ուկրաինայի պատերազմական գոտում սպանվել է ևս մեկ ռուս գեներալ։ Այդ մասին, մասնավորապես, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում՝ չնշելով մահացած զինվորականի անունը։
Ուկրաինական հեռագրական կապուղիներով տարածվել է մարտի 15-ի ցերեկը սպանված զինվորի դիակի լուսանկարը՝ գեներալ-մայորի ուսադիրներով, ինչը վկայում է այն մասին, որ մահացածի ինքնությունը դեռ պարզված չէ։
Մարտի 15-ի երեկոյան ուկրաինական աղբյուրները հայտնել են, որ մահացածը գեներալ-մայոր Օլեգ Միտյաևն է։ Ո՛չ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը, ո՛չ էլ ուկրաինական պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատել այս տեղեկությունը։
Օլեգ Միտյաևը 2016 թվականին նշանակվել է Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի հրամանատար, այնուհետև եղել է Սիրիայում ՌԴ ԶՈւ զորքերի խմբի հրամանատարի տեղակալ։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…