

Գերմանական խոշորագույն E.ON էներգետիկ կոնցեռնը հայտարարել է Եվրոպայում ռուսական «Գազպրոմի» առևտրային ընկերություններից գազի նոր գնումներից հրաժարվելու մասին։ Այս մասին հայտարարել է E.ON-ի գլխավոր գործադիր տնօրեն Լեոնարդ Բիրնբաումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք մեր գազը գնում ենք Եվրոպայի մեծածախ շուկաներից։ E.ON-ը երկարաժամկետ մատակարարման պայմանագրեր չունի անմիջապես արտադրողների հետ: Այնուամենայնիվ, մեր պորտֆելում առկա բնական գազի փոքր քանակությունը ձեռք է բերվել «Գազպրոմի» եվրոպական առևտրային ընկերություններից… Ուկրաինայում պատերազմի պատճառով մենք դադարեցրել ենք այդ ընկերություններից նոր ծավալներ գնելը»,- ասվում է հայտարարության մեջ։
2021 թվականին Գերմանիա ռուսական գազի մատակարարումները գերազանցել են 50 միլիարդ խորանարդ մետրը, նշում է «Ինտերֆաքս»-ը։ Այս երկրում ռուսական գազի հիմնական գնորդներն են՝ Uniper, Wingas, WIEH, VNG, OMV-ը։
Ուկրաինա ռուսական ներխուժման ֆոնին բրիտանա-հոլանդական Shell ընկերությունը հայտարարեց Ռուսաստանից նավթի և գազի մատակարարման աստիճանական դադարեցման մասին։ Բրիտանական BP-ն հայտնել է, որ իրենք հրաժարվելու են ռուսական նավթի և գազի գնման նոր պայմանագրերից, սակայն կշարունակեն գնումները գործող պայմանագրերով։ Իր հերթին ԱՄՆ-ն արգելեց այդ էներգակիրների ներմուծումը, իսկ Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ կհրաժարվի դրանցից մինչև 2022 թվականի վերջ
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…