

Եվրոպական միության «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնությանը միացած Երևանի քաղաքապետարանը ստանձնել է մինչև 2030թ. CO2 արտանետումները 30%-ով նվազեցնելու և հարմարվողականության պլան մշակելու կամավոր հանձնառություն: Նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ծրագրի տարածաշրջանային համակարգող խմբի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
Կարևորելով ԵՄ-ի հատ համատեղ իրականացվող նախագծերը՝ քաղաքապետն անդրադարձել է «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրին և «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը: Համայնքն արդեն իսկ ունի 97 բազմաբնակարան բնակելի շենք, որոնք կօգտագործեն վերականգնվող էներգիա և կունենան արդիականացված էներգաարդյունավետ լուսավորությամբ բակեր ու այլ ընդհանուր օգտագործման տարածքներ:
Ծրագրի աշխատանքային թիմի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգն իր հերթին ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իրենց համար վստահելի գործընկեր է, ինչի վառ օրինակը համատեղ հաջողված ու նախատեսվող ծրագրերն են: Վերջինս նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրով նախատեսված հարմարվողականության պլանի մշակման աշխատանքներին:Կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման ու շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ համայնքն այսօր այլ ծրագրեր էլ է իրականացնում:
Մասնավորապես, քաղաքապետն անդրադարձել է Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը՝ էներգախնայող լուսատուներով, մանկապարտեզների հիմնանորոգմանը, որոնք ունեն էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչ: Տրանսպորտային համակարգի նոր ռեֆորմի շրջանակում էլ համայնքը նախատեսում է ձեռք բերել էլեկտրական ավտոբուսներ, թարմացնել տրոլեյբուսի պարկը և ներդնել խելացի լուսացույցներով կառավարվող համակարգ:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…