Լրահոս 24/7

Գ․Սանոսյանը մասնակցել է Հայաստանի համայնքների միության արտահերթ ընդհանուր ժողովին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Հայաստանի համայնքների միության արտահերթ ընդհանուր ժողովին։ Նախարարը նախ ողջունել է միջոցառման մասնակիցներին, ապա շնորհավորել նորընտիր համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Նախարարն ընդգծել է, որ «Հայաստանի համայնքների միավորումը» տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել համայնքերի համախմբման, ընդհանուր խնդիրների քննարկման և դրանց կարգավորման, հետագա անելիքների մշակման, ներկայացվող օրենսդրական նախաձեռնությունների քննարկման, օրենսդրական նոր առաջարկների մշակման և ներկայացման, տարատեսակ համայնքային ծրարգրերին մասնակցության ապահովման, ՀՀ համայնքները միջազգային կառույցներում պատշաճ կերպով ներկայացման ուղղություններով։

«Այդ առումով իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել «Հայաստանի համայնքների միությանը», միության անդամներին, հատկապես միության նախագահ Էմին Երիցյանին՝ տեղական ինքնակառավարման ինստիտուտի ձևավորումից ի վեր կատարված շնորհակալ աշխատանքի, Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում, ինչպես նաև Եվրոպական միության Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովում (CORLEAP) Հայաստանի պատվիրակությունների ղեկավարի պաշտոններում իրականացրած գործունեության համար»,-ասել է նախարարը։

Սանոսյանը նկատել է, որ Համայնքների միության հետ նախարարության համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ՝ ի շահ տեղական ժողովրդավարության ամրապնդման և բնակիչների բարեկեցության: «Ակնկալում ենք հետայսու ևս ունենալ կոնստրուկտիվ երկխոսություն՝ համայնքներում առաջացող խնդիրների կարգավորման, տեղական ինքնակառավարման բնագավառի օրենսդրության բարելավման, Հայաստանի համայնքները միջազգային հարթակներում ներկայացնելու հարցերում:

Մեր հետագա համագործակցության թիրախներ կարող են հանդիսանալ լիազորությունների ապակենտրոնացմանը, միջհամայնքային միավորումների ձևավորմանը և ընտրական գործընթացների բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքները»,-ընդգծել է ՏԿԵ նախարարը:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

12 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

13 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

14 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

16 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

16 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

17 hours ago