

86-ամյա ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը որոշել է դիմել էվթանազիայի և խնդրել է որդուն՝ Էնթոնիին, որ իր կողքին լինի կյանքի վերջին րոպեներին։ Այս մասին Էնթոնի Դելոնը հայտարարել է RTL ռադիոյի եթերում։
2019 թվականին լեգենդար դերասանը երկու ինսուլտ է տարել, որից հետո ստիպված է եղել քայլել ձեռնափայտով։ Վերջին տարիներին Դելոնը սկսել է իրեն շատ ավելի վատ զգալ, ուստի որոշել է դիմել էվթանազիայի: Այժմ դերասանը ապրում է Շվեյցարիայում, որի օրենքը թույլ է տալիս դիմել մահանալու այս մեթոդին։
Ալեն Դելոնն արդեն կազմել է իր կտակը, որպեսզի ազատի որդուն քաշքշուկներից։ Էնթոնին համաձայնվել է էվթանազիայից առաջ լինել հոր հետ։ 2021 թվականին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացել է նրա մայրը՝ Նատալին, նա եղել է նրա կողքին, հայտնում է Le Point-ը։
Ֆրանսիացի դերասանը վաղուց է մտածել էվթանազիայի մասին։ «Որոշ տարիքից, ինչ-որ պահից մենք իրավունք ունենք դժոխք գնալ հանգիստ՝ առանց հիվանդանոցների, սրսկումների և այլնի միջով անցնելու»,- ասել է նա իր հարցազրույցներից մեկում։
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…