

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ կան «փոխզիջումներ», որոնց Ուկրաինան չի կարող գնալ Պուտինի հետ բանակցություններում։Այս մասին հայտնում է CNN-ը։
CNN-ի թղթակից Ֆարիդ Զաքարիան Զելենսկիին հարցրել է Ռուսաստանի պահանջների մասին, ներառյալ այն, որ նրանք ընդունում են՝ Ղրիմը Ռուսաստանի մաս է, որ Դոնբասի երկու հանրապետությունները անկախ հանրապետություններ են, և որ նրանք երաշխավորում են՝ Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։
Զելենսկին նշել է. «Կան փոխզիջումներ, որոնց մենք պատրաստ չենք որպես անկախ ժողովուրդ։ Մեր տարածքային ամբողջականության և մեր ինքնիշխանության հետ կապված փոխզիջումներ չեն կարող լինել, և ուկրաինացի ժողովուրդը խոսել է դրա մասին։ Նրանք ռուս զինվորներին չդիմավորեցին ծաղկեփնջերով, նրանք խիզախորեն ողջունեցին նրանց՝ զենքը ձեռքին»։
CNN-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն զգուշացրել է, որ եթե բանակցությունների որևէ փորձ ձախողվի, դա կարող է նշանակել, որ երկու երկրների միջև պայքարը կհանգեցնի «երրորդ համաշխարհային պատերազմի»։
«Ես պատրաստ եմ բանակցել նրա հետ։ Ես պատրաստ էի վերջին երկու տարիներին։ Եվ ես կարծում եմ, որ առանց բանակցությունների մենք չենք կարողանա ավարտել այս պատերազմը»,- ասել է նա։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…