

Ֆրանսիայի իշխանությունները պատժամիջոցների սահմանման պատճառով արգելափակել են ամենահարուստ ռուսաստանցիների ունեցվածքն ու ակտիվները, ընդհանուր առմամբ, մոտ 850 մլն եվրոյով, հայտնում է TF1-ը։
Այս գումարից 150 միլիոնը սառեցված է բանկային հաշիվներում, եւս 539 միլիոնը մի քանի տասնյակ անշարժ գույքի օբյեկտների արժեքն է, եւս 150 միլիոնը՝ երկու զբոսանավ։ Ըստ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերի՝ այդ միջոցներն ու օբյեկտները պաշտոնապես չեն առգրավված, սակայն դրանց սեփականատերերը ժամանակավորապես իրավունք չունեն տնօրինել դրանք։
Ֆրանսիայում Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների չափը, որոնք սառեցվել են ԵՄ պատժամիջոցների տակ կազմել է մոտ 22 միլիարդ եվրո,-ասել է Լը Մերը։
Bloomberg-ը մարտի 19-ին հայտնել է, որ ԵՄ երկրների իշխանությունները քննարկում են պատժամիջոցների տակ հայտնված ռուս խոշոր ձեռնարկատերերի ակտիվներն օգտագործել Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորման համար։ Նախաձեռնությունը, ընդգծվում է հրապարակման մեջ, գտնվում է «շատ վաղ փուլում»։
Աղբյուրը՝ Meduza-ի։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…