

«HOTCO» միջազգային հյուրանոցային ներդրումների կոնֆերանսը հարցազրույցի ձևաչափի շրջանակներում հյուրընկալել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին։
«Այժմ, առավել քան երբևէ, Հայաստանը լավ վայր է ներդրումներ կատարելու համար, և դրա պատճառը տարածաշրջանի վերջին զարգացումների արդյունքում ձևավորված հնարավորությունների բացն է»,- իր խոսքում ընդգծել է Արտյոմ Խաչատրյանը։
Նա խոսել է ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանի մրցունակության մասին և կիսվել հյուրանոցային գործի և կոմերցիոն անշարժ գույքի զարգացման նախագծերի շուրջ բիզնես գաղափարներով։
Հարցազրույցում Արտյոմ Խաչատրյանը նշում է.
«Հայաստանը լավ վայր է դարձել զբոսաշրջային կարճ ուղղությունների համար. համեղ խոհանոց, գինի, ժամանց… Եվ այսօրինակ զարգացման առանցքային գործոններից որոշները վերաբերում են հետքովիդային զարգացումներին, երբ մարդիկ սկսեցին այցելել այնպիսի վայրեր, որտեղ չկան կարանտինային հատուկ սահմանափակումներ, մուտքի արտոնագրի խիստ պայմաններ: Եվ այսպես, ԱՊՀ երկրներից զբոսաշրջային մեծ հոսք է ձևավորվել։ Իհարկե, համավարակի առաջին ալիքից հետո ողջ աշխարհում հյուրընկալության ոլորտում դադար արձանագրվեց, բայց այժմ դիտարկում ենք վերականգնման հնարավորությունները և կարող ենք կանխատեսել աճ։ Երևանը լավ վայր է հանգստյան օրերին այցելելու համար, քանի որ առաջարկում է որակյալ ծառայություններ՝ համակցված պատմական նշանակության տեսարժան վայրերի հետ»:
Հարցազրույցում քննարկվում են նաև անկայուն ժամանակներում ռիսկերի մեղմման ռազմավարությունները՝ Արտյոմ Խաչատրյանի փորձին հղումներով՝ ինչպես նա սկսեց և որոշել մուտք գործել այս մրցունակ ոլորտ: Հավելենք, որ Արտյոմ Խաչատրյանը 2020թ. HOTCO-ի ժամանակ հանդես է եկել որպես պանելային քննարկման խոսնակ՝ ներկայացնելով Հայաստանը ոլորտի ներկայացուցիչներին աշխարհի տարբեր երկրներից։
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…