Մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում. մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ: Մարտի 24-ի Կառավարության հերթական նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից հասնել մեզ համար ցանկալի հանգուցալուծման, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձեւեր: Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհաքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը, մեր նավակը հասցնենք խաղաղ հանգրվանի: Եւ համոզված եմ, մենք դա կանենք եւ դա թերեւս մեր պատմական առաքելությունն է»,- նկատեց վարչապետն՝ ընդգծելով, որ այն, ինչ այժմ կատարվում է աշխարհում, մեկնարկել է մեզ հետ տեղի ունեցածով եւ այսօր էլ տեղի ունեցողն ուղիղ անդրադառնում է եւ անդրադառնալու է մեզ վրա:
Անդրադառնալով տնտեսության հետ կապված հարցերին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց.
«Ուզում եմ խոսել նաեւ լավատեսական նորությունների մասին: Պիտի արձանագրենք, որ մենք տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք: Օրինակ, մարտի առաջին 20 օրվա տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանում ՀԴՄ-ով արձանագրված գործարքների թիվը ավելացել է շուրջ 510 հազար հատ գործարքով, իսկ դրամաշրջանառությունը աճել է ավելի քանի 60 միլիարդ դրամով, որը 120 միլիոն դոլարից ավելի շատ է: Սա, իհարկե, ֆունդամենտալ ցուցանիշ չէ, բայց որոշակի դրական ազդակ է, որը կապված է այն բանի հետ, որ 2022 թվականին մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի Հայաստան եւ սա բավականին լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծելու»:
Վարչապետի խոսքով՝ Էական է նաեւ, որ փետրվար ամսին գրանցված աշխատատեղերի՝ փետրվար ամսվա համար բացարձակ ռեկորդ է գրանցվել՝ 646 հազար 77, որը 2021 թվականի համեմատ ավել է 10.3 տոկոսով, 2019 թվականի նկատմամբ՝ 12.7 տոկոսով:
«Նույնը վերաբերվում է միջին աշխատավարձին՝ 2022 թվականի փետրվարին գրանցված աշխատողների միջին աշխատավարձը 223 հազար 235 դրամ է, որը 2021 թվականի փետրվարի նկատմամբ ավել է 9 տոկոսով, 2019 թվականի փետրվարի համեմատ՝ 25.3 տոկոսով»,- հավելեց վարչապետը:
Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…
NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կըդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, որի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…