Լրահոս 24/7

Դեպի ՌԴ արտահանումները նվազել են. Վ․ Քերոբյան

Ռուսաստանում ճգնաժամի հետևանքով Հայաստանում ավելի շատ տուժել է արտահանման ոլորտը:

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մի քանի օր առաջվա տվյալներով՝ դեպի Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել: Դա մտահոգիչ է: Իհարկե, մյուս ուղղություններով ունենք արտահանման աճ»,- ասաց նա:

Քերոբյանը նշեց, որ հիմա արտահանողների հետ աշխատում են, որպեսզի արագ վերակնքեն պայմանագրերն արդեն նոր գների պայմաններում, որի արդյունքում արտահանման ծավալները կսկսեն կտրուկ աճել: Որովհետև այն դեֆիցիտը, որն առաջացել է ռուսական շուկայում արևմտյան բազմաթիվ ընկերությունների դուրս գալու պատճառով, թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանը կարող է իր չափաբաժինը ռուսական շուկայում մեծացնել:

«Կան շատ հնարավորություններ ու ռիսկեր, ռեյտինգային ընկերություններն ու միջազգային ֆինանսական ընկերություններն ավելի պահպանողական տեսակետին են մոտենում, այսինքն՝ իրենք համարում են, որ բոլոր ռիսկերը տեղի կունենան, ու ոչ մի հնարավորություն չի իրացվի, ու, ըստ դրա, ասում են, որ տնտեսական աճը կլինի ոչ թե 5.6 տոկոս, այլ 1.5 կամ 1.6 տոկոս:

Մենք պետք է այնպես անենք, որ բոլոր ռիսկերը քիչ իրացվեն, ու բոլոր հնարավորությունները, ինչքան հնարավոր է, շատ իրացվեն: Մեր թիրախը՝ ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, դեռ մնում է ուժի մեջ ու չենք պատրաստվում հեշտ հանձնվել»,- նշեց էկոնոմիկայի նախարարը:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

5 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

9 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

9 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

9 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

9 hours ago