Լրահոս 24/7

Հարկային դաշտ պետք է մտնեն շահումով, ինտերնետ շահումով խաղերը և խաղատները. Փաշինյան

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստի ժամանակ խոսեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այս նախաձեռնությունը նախատեսում է սահմանել փոփոխություններ, որոնք նպատակ ունեն սահմանափակել ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման հարթակների քաղաքացիների հասանելության եղանակները և նվազեցնել սոցիալական առումով հասարակության զգալի հատվածի խոցելիությունը: Այսօր շահումով խաղերի հարթակների  անսահմանափակ հասանելիություն ունեն նաև մեր հասարակության սոցիալապես խոցելի որոշակի խմբեր, որոնք խաղային միջավայրում որոշակի հնարավորություններ փնտրելով հաճախ կորցնում են իրենց սահմանափակ ֆինանսական միջոցները և ավելի են խորացնում իրենց սոցիալական դժվարությունները»,- նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյանը նշում է, որ  նախագծի հեղինակներն առաջարկում են, որ առաջին փուլում արգելվի տոտալիզատորների, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին կանխիկ եղանակով դրամական միջոցների մուտքագրումը, այդ թվում՝ վճարային տերմինալների միջոցով: Երկրորդ փուլում սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս անց նախատեսվում է, որ հաճախորդները մասնակցության համար պետք է օգտվեն իրենց բանկային հաշիվներից՝ բացառելով այլ վճարահաշվարկային համակարգերից օգտվելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ արդեն իսկ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովում ընդունված օրենքով սեպտեմբերի 12-ից արգելվել է ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյավ կամ համացանցով, որը նույն նպատակին է միտված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2021 թվին խաղադրույքների ոլորտում տեղի է ունեցել երեք տրիլիոն ինը հարյուր միլիարդ դրամի շրջանառություն:

«Սա մեր երկրի բյուջեն կրկնակի գերազանցող ցուցանիշ է: 2018 թվականից մենք սիստեմատիկ սկսել ենք կրճառել այս ոլորտը և առաջին հերթին՝ սկսած գազալցակայաններից, երբ ամեն քայլին խաղային ապարատներ էին դրված, որոնք կանխիկ էին և ըստ էության գործում էին ստվերում, մենք այդ սեգմենտը հանեցինք: Բուքմեյքերական գրասենյակների քանակը նվազեցրել ենք՝ ընդ որում հաղթահարելով սարսափելի հակազդեցություն , այդ թվում՝  նույնիսկ շանտաժ», նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Գովազդը արգելված է ինտերնետային, հեռուստահեռարձակման ու բուքմեյքերական հարթակներում, կրճատեցինք այս գործունեությունը: Արդյունքում մենք տեսանք խնդրի իրական ծավալը: Հաջորդ փուլով կարևոր խնդիր է կանխիկի շրջանառությունը, և եթե որևէ մեկը պետության տված ամսական  նպաստը, որը տրվում է, որպեսզի երեխայի նվազագույն կարիքները հոգա, տանում են և խաղադրույք են անում, և պարտվում են, մենք այդ խնդրին այլ լուծումներ պիտի տանք՝ կամ երեխային պիտի տանք, կամ մյուս ծնողին»,- ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ոլորտը պետք է պատշաճ կարգավորվի, և հարկային դաշտ մտնեն նաև այս ոլորտում գործունեություն ծավալողները: Հարցը դրվեց քննարկման և ընդունվեց:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

1 hour ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

5 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

5 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

5 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

6 hours ago