Լրահոս 24/7

Կզրոյացվի մոտ 430 անուն ապրանքի մասով մաքսատուրքը . Մ․ Գրիգորյան

«Մոտ 430 ապրանքի մասով մաքսատուրքը զրոյացվում է, դա իհարկե դիսկրետ որոշում է, միջինում 6 ամիս ժամկետով է, բայց, այնուամենայնիվ, գների վրա դա դրական ազդեցություն կունենա, ուստի կարծում եմ, որ շատ ավելի մեծ էֆեկտներ կլինեն սպառողների համար»,- այսօր` մարտի 24-ին կայացած կառավարության հերթական նիստի ընթացքում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` խոսելով որոշակի ապրանքների մաքսատուրքերը զրոյացնելու մասին:

Նրա խոսքով, սույն որոշումն ընդունելիս իրենք այնպես են արել, որպեսզի հնարավորինս չվնասեն արտադրողների շահերը.

«Մարտի 17-ի նիստի ընթացքում իրոք աննախադեպ որոշումներ են կայացվել, իրավիճակից կախված իհարկե, բայց, այնուամենայնիվ, մենք շատ զգույշ ենք վերաբերվել մաքսատուրքից ազատվող ապրանքների ցանկին, որպեսզի հանկարծ մեր արտադրողների շահերին դա ոչ մի կերպ չբախվի»,- ասաց Գրիգորյանը:
 

Վերջինս նշեց, որ շուտով կհրապարակվի ապրանքների հավելյալ ցանկ, որտեղ կնշվի, թե որ ապրանքները ազատված կլինեն մաքսատուրքից, եւ հավաստիացրեց, որ սույն որոշմամբ «ընդհանուր դրական ազդեցություն կունենանք եւ կկարողանանք ակնհայտորեն զսպել նաեւ գների աճը»:


Փոխվարչապետը անդրադարձավ նաեւ հաջորդ որոշմանը, ըստ որի, քվոտավորված լուծումներ են տրվել մասնավորապես էլեկտրական շարժիչով մեքենաների համար.

«Հայաստանի Հանրապետությունը 2022 թ. համար 7000 եւ 2023 թ. համար 8000 մեքենայի մասով արտոնություն ունի, հիշեցնեմ, որ մենք նաեւ ԱԱ-ից ենք ազատում այդ մեքենաները, ըստ այդմ գործարանային գնով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ իրավաբանական անձինք կարող են ձեռք բերել եւ շահագործել այդ մեքենաները»,- եզրափակեց Գրիգորյանը:

Թիվ 1

Recent Posts

Ես կուզենայի էլեկտրական մեքենաների համար այլ սկզբունք դնեինք. Սուքիասյան

Ես կուզենայի էլեկտրական մեքենաների համար այլ սկզբունք դնեինք՝ հաշվի առնելով, որ մեր քաղաքի բնապահպանական վիճակը…

9 minutes ago

Հայաստանում շարունակվում է ռևանշիզմի միտումը. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով երկրի խորհրդարանի կայքում հոդված է հեղինակել, որտեղ հերթական անգամ կեղծ մեղադրանքներ…

27 minutes ago

Խաղաղության համաձայնագրում բոլոր կետերը երկկողմանի են. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ծանոթ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի…

43 minutes ago

5741 քաղաքացի 535 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ է ետ ստացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

55 minutes ago

Թյուր տպավորություն է, թե ԵԱՏՄ ստանդարտներն ավելի ցածր են, քան ԵՄ-ինը. Պապոյան

«Կա թյուր կարծիք, թե ԵԱՏՄ ստանդարտներն ավելի ցածր են, քան ԵՄ ստանդարտները, բայց դա բացարձակապես…

1 hour ago

Կրեմլը ևս հաստատում է՝ Պուտինն ու Թրամփը վաղը զրույց կունենան

ՌԴ նախագահի խոսնակ Դմիրտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտին-Թրամփ զրույցը նախատեսվում է մարտի 18-ին։ Այս…

2 hours ago