Լրահոս 24/7

Պետք է պահանջել, որ ռուսական կողմը վերադարձնի այդ դիրքերը․Ս․ Բաբայան

Ինչքան ես տեղեկացված եմ, ռուսական կողմը դիմել էր Պաշտպանության բանակին, որ էդ տարածքից «պոստերը» հանեին, ու հանել են էդ «պոստերը»:

Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Փառուխ գյուղի ներխուժմանը։

«Հետո պարզվել է, որ ադրբեջանցիները եկել են, նստել այդտեղ։ Ռուսական կողմն այդտեղ չի եղել և հիմա գնացել է, որ էդ հարցերը կարգավորի»,- ասաց Բաբայանը։

Բաբայանի խոսքով՝ Քարագլխի բարձունքը ստրատեգիական նշանակություն ունի և չպետք է տալ հակառակորդին։

«Ընդհանրապես Ասկերանի ցանկացած դիրք հանձնելը հեշտացնում է Ստեփանակերտ հասնելը։ Իրավիճակը ընդհանուր առմամբ լուծվող է, պետք է կարողանանք տեղում բանակցել ռուսական ուժերի միջոցով»,- ասաց Բաբայանը։

Ըստ Բաբայանի տեղեկատվության՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև մոտ մեկ շաբաթ առաջ ռուսական կողմի առաջարկով պայմանավորվածություն էր ձեռք բերվել այդ հատվածից հանել դիրքերը՝ թողնելով այն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո:

Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ բնագծեր չենք ունեցել:

«Պետք է պահանջել, որ ռուսական կողմը վերադարձնի այդ բարձունքը, որովհետև իրենց իսկ առաջարկով են այդ դիրքերը հանել: Պետք է ստիպել ռուսական կողմին, որ հետ տան այդ դիրքերը»,- ընդգծեց Բաբայանը:

Հարցին՝ ի՞նչ կլինի Քարագլխի բարձունքը կորցնելուց հետո, նախկին պաշտոնյան ասաց․ «Ոչ մի բան չի լինելու, հայկական կողմը պահանջելու է, որ ռուսական կողմը այն վերադարձնի, որովհետև իրենց առաջարկով են հանել տեղի դիրքերը»։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ավելի մեծ զարգացումներ լինեն, քանի որ թշնամին ԱԹՍ-ներ է օգտագործել, Բաբայանը բացառեց:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: 

Թիվ 1

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

1 hour ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

2 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

2 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

2 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

2 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

3 hours ago