Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը:
Այս մասին հայտնել են վրացական լրատվամիջոցները:
Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Աշխատանքներ են տարվում օդանավակայանի վնասված տանիքի վերականգնման ուղղությամբ։
Այս ժամանակահատվածում Բաթումիի օդանավակայանում նախատեսված բոլոր թռիչքներն ընդունում է Քութաիսիի միջազգային օդանավակայանը, որը, չնայած ձյան առատ տեղումներին, գործում է սովորական ռեժիմով, թռիչքներն իրականացվում են անխոչընդոտ։
Բաթումում ձյան ծածկույթի բարձրությունը գերազանցել է 50 սմ-ը, լեռնային հատվածում այն արդեն մոտ մեկ մետրի է հասել, ինչի պատճառով հասարակական տրանսպորտը չի աշխատում, դպրոցներում և մանկապարտեզներում դասերը չեղարկվել են։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…