Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին:
Նա նշել է, որ «Արցախի իշխանությունների օրակարգում Հանրապետությունում կայունության ապահովումն է»:
Նախագահի խոսքով՝ Արցախի զինված ուժերի ու ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, ինչպես նաեւ դիվանագիտական հնարավոր մեխանիզմներով շարունակվում են գործադրվել բոլոր ջանքերը խաղաղություն ապահովելու եւ շփման գծի արեւելյան հատվածից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար:

















