Լրահոս 24/7

Դատախազությունը պահանջել է ՊԵԿ նախկին աշխատակցից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույքը

Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջել է ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույքը։

Դատախազությունը մանրամասնում է՝ մասնավորապես պահանջել է բռնագանձել Երևանում գտնվող 8 բնակարանները և Հյուսիսային պողոտայում գտնվող 6 ավտոկայանատեղիները, 4 հասարակական նշանակության տարածքները, Կոտայքի մարզում գտնվող հանգստյան գոտին և 2 հողամասեր, ինչպես նաև 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1 մլրդ 601 մլն 422 հազար 519 դրամ, ինչպես նաև Ավստրիայի տարածքում գտնվող 2 անշարժ գույքերի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցները՝ ապօրինի դիտարկված 170 մլն 826 հազար 728 դրամի չափով։

Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ:

Թիվ 1

Recent Posts

Զինծառայության պատճառով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողների համար տրանսպորտը կդառնա անվճար

Երևանի ավագանին 51 կողմ ձայնով ընդունեց տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ սահմանելու նախագիծը։ Նախատեսվում է հանրային…

7 minutes ago

Գազայում զոհերի թիվը հասել է 413-ի

Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերսկսված ռազմական գործողություններիի արդյունքում զոհերի թիվը անցել է 400-ը։ Associated Press-ը,…

24 minutes ago

16 հայցադիմում՝ Իջևանի քաղաքային զբոսայգու հողատարածքները համայնքին վերադարձնելու հայցապահանջով

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի…

44 minutes ago

Պեսկովը հայտնել է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի ժամը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 16:00-ից…

1 hour ago

Նոր սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը չվտանգող. Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, թե նոր սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը չվտանգող։…

1 hour ago

Թրամփը պնդում է, որ իր որոշումը հետևանք չի ունեցել Կուրսկի շրջանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Օվալաձև աշխատասենյակում Վլադիմիր Զելենսկու հետ վեճի մասին և նշել…

2 hours ago