ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախադպրոցական հաստատությունների, մասնավորապես՝ մասնավոր դաշտում գործող ծառայությունների լիցենզավորման ուղղությամբ ԿԳՄՍՆ կողմից իրականացված աշխատանքները:
Նրա խոսքով՝ վերջին 2 տարիներին 155 կազմակերպություն է լիցենզավորվել, դրանից 87-ը՝ 2024 թվականին: Նման կազմակերպությունները նախկինում գործել են որպես ծառայություն մատուցողներ՝ առանց համապատասխան լիցենզիայի և, ըստ էության, ԿԳՄՍՆ վերահսկողության տիրույթում չեն գտնվել։
«Այսպիսով նաև կրթության որակի վերահսկողության երաշխիքներ են ստեղծվում, քանի որ ավելի քան 8200 երեխաներ հաճախում են նման հաստատություններ: Սա ինչ-որ առումով ստվերից դուրս գալու գործընթաց է, որովհետև այս երեխաների ցուցանիշները չէին արտացոլվում նաև վիճակագրության մեջ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ լիցենզավորման գործընթացը նախադպրոցական կրթության ավելի ամբողջական պատկեր է ապահովում։
Մսուրի ծառայության հասանելիության մասին
Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ կարևորագույն խնդիր շարունակում է մնալ մսուրի ծառայության հասանելիությունը: Նախարարը հիշեցրել է՝ ՀՀ կառավարությունը հաստատել է փորձնական ծրագիր, որով 6 ամսականից 1 տարեկան երեխաների համար Երևանում, Գյումրիում և Վանաձորում մսուրի փորձնական ծառայություն է գործարկվում: Փորձարկումից հետո ծրագիրը նախատեսվում է ներդնել բոլոր խոշորացված համայնքներում:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…