Նախագահներ Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ժամանակ, այսօր Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններից հետո հայտարարել է ռուսական կողմի գլխավոր բանագնաց Վլադիմիր Մեդինսկին։
«Այսօրվա բովանդակալից հանդիպումից հետո համաձայնեցրել ենք և առաջարկում ենք լուծում, որով նախագահների հանդիպումը հնարավոր է՝ համաձայնագրի նախաստորագրման հետ», – ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
«Եթե արագ աշխատանք կատարվի համաձայնագրի վրա և գտնենք անհրաժեշտ փոխզիջումները, խաղաղության կնքումը շատ ավելի կմոտենա»,- ասել է նա՝ առանց հավելյալ մանրամասների։
Ուկարինական պատվիրակության անդամ Դավիդ Արախամիան մինչդեռ պնդել է, թե Կիևը պահանջում է, որ այդ փաստաթուղթը լինի միջազգային և այն ստորագրեն ու վավերացնեն Ուկարինայի անվտանգության բոլոր երաշխավորները։
«Դրանք կարող են լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները, ինչպես նաև մի շարք այլ պետություններ», – ասել է Արախամիան՝ այդ երկրների շարքում նշելով Թուրքիան և Գերմանիան։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…