Լրահոս 24/7

Վիրավորվել է Բորիս Նեմցովի սպանության ենթադրյալ կազմակերպիչ Ռուսլան Գերեմեևը

«Հյուսիս» գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ Ռուսլան Գերեմեևը վիրավորվել է Մարիուպոլում մարտի ժամանակ, իր տելեգրամ ալիքում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

«Ցավոք, քաղաքի համար հետագա մարտերի ընթացքում Ռուսլան Գերեմեևը վիրավորվել է և հայտնվել հիվանդանոցում»,- ասել է Կադիրովը։

Մարտի 29-ի կեսօրին համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է Կադիրովը հիվանդանոցում այցելում Գերեմեևին, սակայն Չեչնիայի անվտանգության աշխատակցի վնասվածքի մասին տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ Այժմ Կադիրովը հրապարակել է նույն հիվանդանոցում արված ձայնագրությունը։

«Մարիուպոլ գնալու ճանապարհին այցելեցի իմ սիրելի ԵՂԲՈՐԸ և անձամբ համոզվեցի, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Նա հաջողությամբ ապաքինվում է և պատրաստ է մոտ ապագայում վերադառնալ»,- գրել է Չեչնիայի ղեկավարը տելեգրամում։

Ռուսլան Գերեմեևը, ինչպես ավելի վաղ ասել էր Կադիրովը, ղեկավարում է չեչենական ստորաբաժանումը, որը մասնակցում է Մարիուպոլի պաշարմանը։

Ռուսլան Գերեմեևը քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության քրեական գործով մեղադրյալ է։ Հետաքննության ընթացքում Նեմցովների ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը ենթադրել է, որ սպանության կազմակերպիչը կարող է լինել Ռուսլան Գերեմեևը։ Գերեմեևը հիշատակվել է գործի նյութերում, սակայն երբեք չի հարցաքննվել։ Հետաքննությունը հանցագործության պատվիրատու է համարում Գերեմեևի վարորդ Ռուսլան Մուխուդինովին։ Ռամզան Կադիրովը հերքել է Գերեմեևի առնչությունը Նեմցովի սպանությանը։

Աղբյուրը՝ Meduza:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

2 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

3 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

3 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

4 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

4 hours ago

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

4 hours ago