Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչեւ առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված:
«Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն»,- ասված է հաղորդագրությունում:

















