«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարել, ինչի արդյունքում կլուծվի խոշորացված համայնքների ՏԻՄ կառավարման խնդիրը:
Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը, Վլադիմիր Վարդանյանը և Արփինե Դավոյանը:
Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց՝ ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել նախագիծը հրատապ ռեժիմով քննարկել:
«ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ որոշ համայնքներում ՏԻՄ կառավարման բնականոն ընթացքը խաթարվել է: Այս օրենսդրական նախաձեռնության հրատապությունը դրանով է պայմանավորված, որպեսզի այն համայնքներում, որտեղ նման խնդիր է ստեղծվել, ՏԻՄ կառավարումը բնականոն շարունակվի, և քաղաքացիների սպասարկումը վերականգնվի»,- ասաց Հովակիմյանը:
Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ անցումային դրույթում ավելացնել 6-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ. եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում, կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց առաջարկված օրինագիծը: Օրինագծին կողմ քվեարկեց 57, դեմ՝ 3 պատգամավոր:
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…