Լրահոս 24/7

Մակրոնը կաջակցի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աջակցում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին։

Նա թույլ է տվել պատժամիջոցների  նոր փաթեթ մտցնել Ռուսաստանի դեմ  Ուկրաինայի Բուչա քաղաքում ստեղծված իրավիճակի պատճառով։ Մակրոնի խոսքով՝ Եվրամիությունը կարող է առաջ շարժվել ռուսական նավթի և ածխի մատակարարման վրա էմբարգո սահմանելու հարցի քննարկման հարցում։

Ռուսական իշխանությունը պետք է պատասխան տա իր կատարած ահանցագործությունների համար: Իր թվիթերյան էջում նման գրառմամբ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայի Բուչա քաղաքի վերաբերյալ տարածված տեղեկությանը։

Մակրոնը միաժամանակ համերաշխություն է հայտնել Ուկրաինային:

«Լուսանկարները, որոնք մենք ստացել ենք Կիևի մերձակայքում գտնվող ազատագրված Բուչայից, անտանելի են։ Հարյուրավոր խաղաղ բնակիչներ դաժանաբար սպանվել են փողոցներում։ Ես իմ ցավակցությունն եմ հայտնում զոհերին և համերաշխությունս եմ հայտնում Ուկրաինային։

Ռուսական իշխանությունները պետք է պատասխան տան այս հանցագործությունների համար»,- գրել է Մակրոնը։

Քաղաքական գործիչը հավելել է, որ եվրոպական մակարդակով Ռուսաստանի Դաշնության դեմ նոր սահմանափակումների քննարկումը պետք է տեղի ունենա մոտ օրերս։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

3 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

5 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

5 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

5 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

6 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

6 hours ago