Լրահոս 24/7

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է.

«Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է ոչ միայն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը, այլև Ռուսաստանի անգործությունը, պայմանագրերի նկատմամբ իր բացարձակ անպատասխանատվությունը և Հայաստանի շահերը պաշտպանելու ցանկության բացակայությունը։

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեին։ Այս փաստաթղթի հեղինակը և երաշխավորը Պուտինն է, բայց պատերազմից չորս տարի անց հայերը դեռ Բաքվի բանտերում են։ Սա նշանակում է միայն մեկ բան՝ կամ Ռուսաստանը չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում։

Մարտի 12-13-ին Եվրախորհրդարանը կրկին քննարկելու է այս հարցը։ Եվ հենց Արևմուտքի ճնշման արդյունքում այն մնում է միջազգային օրակարգում։

Արևմուտքը ԵՄ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, միջազգային դատարաններում հետևողականորեն պաշտպանում է հայերի իրավունքները։ Արևմտյան կառույցներն են, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ քննարկելու հարց են բարձրացնում, քաղաքական ճնշում են գործադրում Բաքվի վրա։

Նրանք, ովքեր Հայաստանում առավոտից երեկո հայհոյում են Արևմուտքին, այսօր հենց այդ Արևմուտքից են օգնություն խնդրում գերեվարված մեր հայրենակիցների հարցում։ Ինչո՞ւ չեն դիմում Մոսկվային։ Որովհետև գիտեն, որ Ռուսաստանը ոչ միայն անելիք չունի, այլև չի պատրաստվում միջամտել։

Այս իրողությունների պայմաններում պատրանքները պետք է ավարտվեն։ Հայաստանի իրական դաշնակիցները նրանք են, ովքեր առևտուր չեն անում հայերի ազատությամբ, ովքեր բարձրացնում են այս հարցը միջազգային ամենաբարձր հարթակներում։

Հայաստանի անվտանգությունը հնարավոր չէ կառուցել Ռուսաստանի հույսին մնալով։ Աշխարհաքաղաքական նոր իրականությունում ազգային շահերի պաշտպանությունը հնարավոր է միայն Արևմուտքի հետ ամուր և ռազմավարական համագործակցությամբ։

Հայ գերիների հարցն այլևս պարզապես հումանիտար խնդիր չէ։ Դա պետական ինքնիշխանության, քաղաքական կողմնորոշման և ազգային անվտանգության հարց է։ Ու ընտրությունը հստակ է՝ սպասել Պուտինի դատարկ խոստումներին, թե իրական անվտանգության հենարան ձևավորել այն ուժերի հետ, որոնք իսկապես պաշտպանել և պաշտպանելու են Հայաստանի և հայ ժողովրդի շահերը»։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

6 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

6 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

7 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

7 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

7 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

8 hours ago