

Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է Բուչայի ողբերգության մասին:
«Նախ մի նկատառում: Կհիշեք, ինձ քննադատել էին, երբ ես ասել էի, որ Պուտինը պատերազմի հանցագործ է, դե ճշմատրությունը տեսաք Բուչայում: Դա վկայում է, որ նա պատերազմի հանցագործ է: Բայց պետք է ինֆորմացիա հավաքել»,- ասել է Բայդենը:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները կշարունակի զենք տրամադրել Ուկրաինային, որ այդ երկիրը կարողանա պաշտպանվել: Նա ասել է նաև, որ Վաշինգտոնը կշարունակի մանրամասն տեղեկություններ հայթայթել Բուչայի իրադարձությունների մասին:
«Ուստի, դա կարող է դառնալ դատավարություն պատերազմի հանցագործության մեղադրանքով: Այդ տղան դաժան է, և այն, ինչ կատարվում է Բուչայում, սարսափելի է: Եվ բոլորը դա տեսան»,- ասել է Բայդենը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Բուչայում տեղի ունեցածը ցեղասպանություն է, Բայդենն ասել է, թե իր համոզմամբ, դա ոչ թե ցեղասպանություն է, այլ պատերազմի հանցագործություն: Նա ավելացրել է, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…