

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր՝ կապված վիզային ռեժիմի հետ՝ « ի պատասխան օտարերկրյա պետությունների անբարյացկամ գործողությունների»: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ պաշտոնական պատվիրակությունների և լրագրողների համար ճամփորդական և մեկ տարի ժամկետով բազմակի մուտքի արտոնագրերի փաստաթղթերի ներկայացման, ինչպես նաև ազգային և տարածաշրջանային կառավարությունների, խորհրդարանի և դատարանների անդամների համար հինգ տարով բազմակի մուտքի վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգը չեղարկվել է: Բացի այդ, չեղյալ են հայտարարվել պաշտոնական պատվիրակությունների, կառավարությունների ու խորհրդարանների անդամների համար մուտքի արտոնագրի վճարից ազատումը և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի մուտքը։
Նմանատիպ փոփոխություններ են կատարվել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Իսլանդիայի կառավարությունների միջև վիզաների դյուրացման համաձայնագրերում, ինչպես նաև Ռուսաստանի կառավարության և Շվեյցարիայի Դաշնային խորհրդի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրում։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…