Categories: Լրահոս 24/7

Մարտի 1-ի զոհերի հարազատները ՍԴ-ին չեն հավատում, ակնկալիքներ ունեն Վճռաբեկ դատարանից

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ. նոյեմբերի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած բողոքը: Բողոքով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարանին միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի քանի հոդվածների դրույթների Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, ինչպես նաև բեկանել գործով նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի մասը կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի, Վերաքննիչ դատարանների որոշումները ու քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

«Մարտի 1»-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը նշել է. «Վճռաբեկ դատարանը ընդամենը վարույթ է ընդունել ՍԴ դիմելու դատախազության միջնորդությունը, իսկ ՍԴ-ն ես արդեն գիտեմ՝ ինչ որոշում կկայացնի: Եթե ՍԴ-ն չճանաչի հակասահմանադրական, ես Վճռաբեկ դատարանից ակնկալիքներ կունենամ: Բայց ես չեմ հավատում Սահմանադրական դատարանին: Թող միանգամից ուղարկեն առաջին ատյան գործը քննելու: Մենք տեսել ենք, որ արդեն մի անգամ դիմել են Սահմանադրական դատարան, որը հակասահմանադրական է ճանաչել քրեական օրենսգրքի  300.1 հոդվածը: Հիմա նորից ուղարկում են ՍԴ 309-րդֆ հոդվածի մասով: Բնական է, որ  ՍԴ-ն դա էլ կճանաչի հակասահմանադրական, եւ այդպես վաղեմության ժամկետը կլրանա, ամեն ինչ կվերջանա, «Մարտի 1»-ի գործը կփակվի: Մենք մեկ տարի ժամանակ ունենք»:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե որեւէ ակնկալիք ունի՞, որ «Մարտի 1»-ի գործը տեղից կշարժվի, Քլոյանը պատասխանեց. «Ես մի փոքր հույս ունեմ, եթե Ռոբերտ Քոչարյանին ինչ-որ մի հոդվածով դատեն, նա նստի, ես կհամարեմ, որ «Մարտի 1»-ի էջը ամբողջովին բացահայտված է:  Իսկ թե ով է կրակել, նրանք հրաման են կատարել, սպանել է Ռոբերտ Քոչարյանը: Մենակ Քոչարյանը դատվի, դա մեզ համար բավական է: Ես մի քիչ հույս ունեմ Արմեն Գեւորգյանի եւ Քոչարյանի կաշառքի գործով, որ նա դրանով  դատվի: Մեկ տարի է մնացել, եթե մեկ տարում Քոչարյանը չդատվեց, ամեն ինչ վերջանում է: Դատարանը անընդհատ ձգձգում է, միջնորդություններ են անում, մի օր Քոչարյանն է հիվանդանում: Էդպես էդ մեկ տարին կլրանա»,-զրուցել է ասաց նա:

«Մարտի 1»-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը նույն խնդրի առնչությամբ նշեց. «Ես հիմա ո՞նց լավ բան ակնկալեմ, նորից ինքս ինձ խաբե՞մ: 4 տարի խաբվեցինք: Այս անգամ էլ խոսքը 309-րդ հոդվածի սահմանադրականության մասին է: Մենք չգիտենք՝ ոնց կլինի, ոնց որ Աստծո հույսին թողնենք: Դա նման է նրան, որ մարդուն վիրահատում են, սպասում ենք տեսնենք՝ լավ կլինի, թե վատ կլինի:

Իհարկե, մենք հասկանում ենք պետության վիճակը՝ կորոնավիրուս, պատերազմ, հիմա նորից կարող է իրավիճակը լարի: Իմ որդիներն էլ են հիմա նույն դիրքերում: Այդքանից հետո ի՞նչ անենք, գնանք, տանք սպանե՞նք: Հիմա էլ նորից տանում են վճռաբեկ, էդ դատավորներն էլ իրենց նշանակածն է»։

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

44 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

2 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

7 hours ago