

Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու ու քննարկվելու, վաղը Բրյուսելում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ հայտնում է Ազգային ժողովի արտաքին հարբերությունների հանձնաժողովի ղեկավարը։
«Իհարկե այն ֆոնը, որը որ նախորդում է այս հանդիպմանը, լավագույնը չէ, մեղմ ասած, և, բնականաբար, այդ հանդիպման ընթացքում պետք է շատ ցավոտ և սուր հարցեր դրվեն սեղանին, և կողմերը փորձեն այդ սուր կետերը հարթել և փորձել առաջ շարժվել, որը, մեղմ ասած, հեշտ չի լինելու, բայց սա է ակնկալիքը», – ասաց Էդուարդ Աղաջանյանը։
Փաշինյան-Ալիև հանդիպումը վաղը տեղի է ունենալու վերջին շաբաթների Արցախում խիստ լարված մթնոլորտի ֆոնին․ ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունները, ներխուժել էր խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Բացի այդ Բաքուն մինչ օրս չի արձագանքել խաղաղության բանակցություններում նաև Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու և այս հարցով Մինսկի խմբին դիմելու՝ Հայաստանի առաջարկը։
Ավելի վաղ Երևանը Բաքվի՝ միամյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկը համարել էր ընդունելի՝ նշելով, սակայն, որ Ադրբեջանի առաջ քաշած հինգ կետերն ամբողջական չեն և պետք է լրացվեն։
«Փորձը ցույց է տալիս, որ իրապես շահագրգռված չէ խաղաղության հաստատմամբ, և դրա մասին խոսում են ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները հետպատերազմյան ժամանակահատվածում, չնայած որ հրապարակայնորեն և տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանը մշտապես հնդես է գալիս որպես խաղաղության կողմնակից՝ վերջնական, իրական խաղաղության հաստատման կողմնակից», – նշեց Աղաջանյանը։
Արտաքին հարբերություններին հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ այնուամենայիվ Հայաստանը չի հրաժարվում իր հայտարարած խաղաղության օրակարգից և վաղվա հանդիպման ընթացքում ևս փորձելու են քայլեր անել այդ ուղղությամբ։
«Հայկական կողմը հանդես է գալիս խաղաղության հաստատման որպես կողմնակից և որոևէ պարագայում չենք պատրաստվում հրաժարվել դիվանագիտական ճանապարհով այս հարցի հանգուցալուծումից»։
Աղբյուրը՝ Azatutyun.am
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…