Ալբերտ Սուքիասյանն ապօրինի շինարարություն չի իրականացնում, քաղաքապետարանի տեղեկության մեջ կան անճշտություններ,-հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։
Ի պարզաբանում «Հետք» պարբերականում հրապարակված այսօրվա հոդվածի` հայտնում եմ, որ Ալբերտ Սուքիասյանը ոչ մի առնչություն չունի Տիգրան Մեծի 17/4 հասցեում իրականացված ամրաշինական աշխատանքների հետ։ Թե ինչու է Երեւանի քաղաքապետարանն իր պարզաբանման մեջ նշում Ալբերտ Սուքիասյանի անունը, անհասկանալի է։
Հարկ եմ համարում սակայն նշել, որ նշված հասցեում առկա շինությունը կարիք ուներ ամրացման, որը և իրականացրել է շինարարական ընկերությունը։ Խնդիրն այն է եղել, որ շինարարը չի սպասել թույլտվության և սեփական տարածքում իրականացրել է ամրացման աշխատանքներ։
ՏԻՄ ներկայացրած տուգանքը և պետության առջեւ բոլոր պարտավորությունները շինարարական կազմակերպության կողմից ենթակա են մարման։ Հասարակությանն ապատեղեկատվությունից զերծ պահելու համար ևս մեկ անգամ կրկնում եմ, որ տեղի ունեցածը ամրացման աշխատանքներ են սեփական տարածքում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Իտալիայի Թուրին քաղաքում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ մարտի…
Գերմանիան պատմական որոշում է կայացրել 2025 թվականին Ուկրաինային տրամադրվող օգնությունը 3 մլրդ եվրոյով ավելացնելու մասին։…
«Մինչ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն, կարևոր է չմոռանալ այն հայերին, ովքեր ապօրինի…
Իրանի վրա ցանկացած հարձակում ջախջախիչ պատասխան կստանա։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի…
«Շատ լավ են արել, որովհետև բոլորի թիկնազորները պետք է ստուգեն»,– հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության…
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած…