

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման հանդիպումներն առանձնակի դինամիկա են հաղորդում մեր երկրների միջև համագործակցության զարգացմանն ու հետագա խորացմանը և պետք է հնարավորինս հաճախ լինեն։
Նախագահն ընդգծել է, որ այս այցն առանձնակի նշանակություն ունի, քանի որ տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում:
Տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման համատեքստում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության հարցը:
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: Նա նշել է, որ իր գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն ուղղված է դարավոր բարեկամություն ունեցող երկու երկրների ներկա հարաբերությունների խորացմանը և համագործակցության հեռանկարների քննարկմանը:
Շալվա Պապուաշվիլին աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով, որ իրենք կողմնակից են խնդիրներն երկխոսության միջոցով կարգավորելուն, և պատրաստ են իրենց դերն ու ներդրումն ունենալ այդ գործում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-վրացական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…