Լրահոս 24/7

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ՀՀ-ՉԺՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ վարչապետի՝ Չինաստանի նախագահին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Հայ-չինական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և առանձնանում են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով: Ավանդական այս հարուստ հիմքի վրա է խարսխվել նաև մեր միջպետական համագործակցությունը, որն անցած երեսուն տարիների ընթացքում շարունակաբար զարգացել է առողջ և հաստատուն ուղիով:

Հայաստանի և Չինաստանի միջև պահպանվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ամրապնդվել է փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային հարցերում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում:

Այս երեք տասնամյակների ընթացքում մեր երկրները զգալի արդյունքների են հասել առևտրի, տնտեսության, զարգացման, անվտանգության, մշակույթի, կրթության, գիտության և այլ ոլորտներում համագործակցելիս, ամրապնդվել է հայ և չին ժողովուրդների բարեկամությունը, խորացել փոխադարձ ըմբռնումն ու ճանաչելիությունը:

Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին՝ դիտարկելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բազմաբնույթ փոխգործակցության զարգացումն իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում:

Կուզենայի հայտնել մեր երախտագիտությունը այս տարիների ընթացքում Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի զարգացմանը ցուցաբերված աջակցության համար, որը նպաստել է Հայաստանի ժողովրդի լայն շերտերի համար կարևոր խնդիրների լուծմանը։ Այս շարքում վերջին դրվագներից է COVID-19 համավարակի դեմ պայքարում ցուցաբերված օգնությունը։

Նշելով հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը` հայտնում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ միասին ջանքեր գործադրելու ապագային ուղղված հայ-չինական հարաբերություններում նոր հաջողություններ գրանցելու ուղղությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

3 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

5 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

5 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

5 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

6 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

6 hours ago