Լրահոս 24/7

Վրաստանը ևս մեկ քայլ է կատարել ԵՄ անդամության թեկնածու հռչակվելու ուղղությամբ

Այսօր Լյուքսեմբուրգում ԵՄ ընդարձակման և հարևանության գծով հանձնակատար Օլիվեր Վարհեյին Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին է հանձնել կառույցի կազմած պաշտոնական հարցաշարը։ Այդ փաստաթղթի հիման վրա Եվրահանձնաժողովը առաջիկայում պետք է հատուկ զեկույց կազմի՝ նվիրված Վրաստանի ԵՄ անդամակցության հավանականությանն ու այդ երկրին թեկնածուի կարգավիճակի տրամադրման հեռանկարներին։

«Վրաստանի եվրոպական ընտրությունը անդառնալի է։ Մեր երկիրը վճռորոշ փուլ է մուտք գործում, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հարցաշարը լրացվի և վերադարձվի ԵՄ գործող բոլոր ընթացակարգերին համապատասխան», – այսօր Լյուքսեմբուրգում հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը։

Վրաստանը Մոլդովայի հետ միասին Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում էր ներկայացրել մարտ ամսին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մի քանի շաբաթ հետո:

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

5 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

9 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

9 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

9 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

9 hours ago