Լրահոս 24/7

Համաշխարհային բանկն Ուկրաինային 1,5 մլրդ դոլարի օգնության փաթեթ է պատրաստում

Համաշխարհային բանկն Ուկրաինայի համար 1,5 մլրդ դոլարի օգնության փաթեթ է պատրաստում` բնակչության պետական ծառայությունների տրամադրմանն աջակցելու համար:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մելպասի հայտարարությանը։

«Ես ուրախ եմ տեղեկացնել, որ Համաշխարհային բանկը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել 1,5 մլրդ դոլար՝ աջակցելու համար պատերազմի ընթացքում հիմնական հանրային ծառայությունների տրամադրումը շարունակելուն»,- նշել է Մելպասը:

Նա հիշեցրել է, որ Համաշխարհային բանկը հիմնադրվել է 1944-ին, որպեսզի օգնի վերականգնել Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

«Ինչպես մենք դա արեցինք այն ժամանակ, այնպես էլ պատրաստ կլինենք օգնել Ուկրաինային վերականգնման հարցում, երբ դրա ժամանակը գա»,- ասել է Համաշխարհային բանկի նախագահը:

Թիվ 1

Recent Posts

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

6 minutes ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

2 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

3 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

4 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

5 hours ago

Գյումրիում և Փարաքարում մեկնարկում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների քարոզարշավը

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Այսօրվանից Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում…

6 hours ago