Լրահոս 24/7

Ա․ Միրզոյանի դեմ մահափորձը մինչև օրս բացահայտված չէ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթում ընդգծեց, որ իրենք շարունակում են հետեւողական եւ սկզբունքային պայքարը կոռուպցիայի դեմ եւ դրա համար ձեւավորում են ինստիտուցիոնալ նոր կառույցներ:

«Օրինակ՝ ինչպիսին Հակակոռուպցիոն կոմիտեն է, որ ստեղծվել է 2021 թվականին, 2021 թվականից գործարկվել է ապօրինի գույքի բռնագանձման համակարգի աշխատանքի գործնական փուլը, այն իմաստով, որ արդեն կոնկրետ բռնագանձման հայցեր են ներկայացվում դատարաններ: Ստեղծվում է Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը: Եվ, կարծում եմ, բոլորդ եք տեսնում, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեզ համար չկան նախկիններ եւ ներկաներ, եւ այս գործընթացը մենք հետեւողականորեն առաջ ենք մղելու»,- վստահեցրեց Կառավարության ղեկավարը:

Ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով Փաշինյանը կարևորեց Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը:

«Բայց նույնիսկ մինչեւ այս՝ բոլոր նորամուծությունների ուժի մեջ մտնելը, հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը շարունակում է մնալ կիսադատարկ քրեակատարողական հիմնարկների երկիր: Նախորդ շաբաթ հրապարակվեց Եվրոպայի խորհրդի 2021 թվականի քրեական վիճակագրությունը:

Ըստ այդմ՝ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 36.8 անձ, այսինքն՝ մեր երկրում 100 բանտային տեղից զբաղված է 36.8-ը: Սա խոսում է Հայաստանի ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդրի իսպառ վերացման մասին: Հատկանշական է, որ բանտային բնակչության խտության ցուցանիշով, 2021 թվականի արդյունքներով, Հայաստանը զիջում է միայն Մոնակոյին եւ զգալի ավելի լավ ցուցանիշներ ունի մնացած եվրոպական երկրների համեմատությամբ: Այս ընթացքում Հայաստանում փակվել է երկու քրեակատարողական հիմնարկ:

Չեմ կարող չընդգծել այս ցուցանիշի քաղաքական իմաստը, եւ սա իրոք ժողովրդավարական երկրին հատուկ եւ ժողովրդավարական երկրին վայել ցուցանիշ է: Ժամանակ առ ժամանակ մեր Կառավարությանը մեղադրում են իբր քաղաքական հակառակորդներին հալածելու, քաղաքական հետապնդումներ իրականացնելու, բռնապետություն հաստատելու փորձերի մեջ»:

ՀՀ վարչապետը նշեց՝ պատմականորեն ապացուցված փաստ է՝ նման երկրներում բանտեր բացվում են եւ ոչ թե փակվում:

«Նման երկրներում բանտերը լեփ-լեցուն են եւ ոչ թե կիսադատարկ: Սա, իհարկե, չի նշանակում, թե այսօրվա Հայաստանում բոլոր նրանք, ովքեր օրենքի տառին համապատասխան պետք է բանտում լինեին, բանտում են: Սա նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր պիտի ազատության մեջ լինեին, ազատության մեջ են: Եվ սա է Հայաստանի մասին մեր ունեցած պատկերացումը: Բայց մյուս կողմից, իհարկե, պետք է հաշվի առնենք, որ բազմաթիվ հանցագործություններ, ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հարձակումների մի քանի առանցքային դրվագներ, ներառյալ ԱԺ նախագահի դեմ տեղի ունեցած մահափորձը, մինչեւ օրս բացահայտված չեն, եւ մեր իրավապահները պիտի ամեն ինչ անեն, որ բանտերի որոշ դատարկ տեղեր գտնեն իրենց օրինական տերերին»,- պնդեց Նիկոլ Փաշինյանը: 

Թիվ 1

Recent Posts

Երթևեկության փոփոխություն Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոցների խաչմերուկում

Հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Տիգրան…

11 mins ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Դավիթ Անհաղթի-ՈՒլնեցու փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության…

18 mins ago

Անահիտ Ավանեսյանը կոչ է անում ավելի խնայող և ուշադիր լինել միմյանց հանդեպ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել հոգեկան առողջության համաշխարհային օրվա առթիվ։ «Այսօր հոգեկան…

30 mins ago

Հանրությունն ակնկալում է պարզաբանում. «Արթկոսմեդ»-ի տնօրենը հայտարարություն է տարածել բուժառուի մահվան դեպքի վերաբերյալ

Կլինիկայի հիմնադիր տնօրեն Արթուր Սարգսյանը սոցցանցի էջում ցավակցություն է հայտնել և պարզաբանում ներկայացրել տեղի ունեցածի…

45 mins ago

Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում չի հաստատվել. Աղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության…

54 mins ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի զարգացմանը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շիգերու Իշիբային Ճապոնիայի վարչապետ ընտրվելու առիթով: Ուղերձում…

1 hour ago